Ռուսաստանը Հայաստանի դպրոցներին դասագրքեր է տալու․ մանրամասներ

Ռուսաստանը Հայաստանի դպրոցներին դասագրքեր է տալու․ մանրամասներ

Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը Հայաստանի դպրոցներին ավելի քան 53 հազար գիրք է նվիրել։ Հայտնել է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալետինա Մատվիենկոյի հանձնարարականով՝ հայկական դպրոցների համար ռուսերեն ուսուցմամբ ուսումնական գրականության խոշոր խմբաքանակ է գնվել և ուղարկվել Հայաստան։ 

Նոր ժամանակակից դասագրքեր ու ուսումնական ձեռնարկներ, որոնց թվում են՝ ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, հանրահաշվի, երկրաչափության, քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, կենսաբանության, պատմության, շրջակա աշխարհի վերաբերյալ, արդեն երկուշաբթի կառաքվեն դպրոցներ։