Արարատ Միրզոյանը զրուցել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի և Փարիզի քաղաքապետի հետ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում զրուցել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։
Այս մասին Միրզոյանը հրապարակում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Փարիզի խաղաղության 6-րդ կոնֆերանսի շրջանակում հնարավորություն ունեցա հակիրճ մետքեր փոխանակել նախարար Կոլոնայի և Անն Իդալգոյի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնված օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները մեր շարունակական քաղաքական երկխոսության մաս են կազմում»,- գրել է նա։