Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը
![Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը](https://mediahub.am/uploads/images/2024/07/image_750x_6682cbaff3d9d.jpg)
Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը: Հայտնում են թատրոնի մամուլի ծառայությունից․
«Խորը վշտով տեղեկացանք ենք, որ կյանքից հեռացել է ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻ հիմնադիր՝ բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը: ԳՈՅ ԹԱՏՐՈՆԻ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»։