Խոշոր վթար՝ Կոտայքում․ բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Opel»-ը, կան 1 զnh ու 4 վիրավnր

Խոշոր վթար՝ Կոտայքում․ բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Opel»-ը, կան 1 զnh ու 4 վիրավnր

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նշում էին նաև, որ բոլոր վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկային ծառայության մի քանի ավտոմեքենաներով։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և ճանապարհի թույլատրելի հատվածում եղել են կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է «Opel»-ին, «Opel»-ն էլ առաջ ընթանալով բախվել է «BMW»-ին։

«Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած), և ավտոմեքենա վարելու վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Ֆոտոլրագրողը հայտնել է, որ ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են, որ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, կայանված «Opel»-ը պատկանել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Ազիզյանին, կայանված «BMW»-ն պատկանել է Գեղարքունիքի մարզի բնակիչ  28-ամյա Դավիթ Ազիզյանին։ Հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes»-ի վարորդ Գ․ Հարությունյանը, «Opel»-ի վարորդ Գ․ Ազիզյանը,  «BMW»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 34-ամյա Արփինե Ազիզյանը, «Opel»-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Մարգարիտա Բալայանը, 23-ամյա Լիլիթ Պողոսյանը, Երևանի բնակիչ 12-ամյա Նատալյա Ազիզյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Աննա Գրիգորյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է վիրավորներից Ա․ Գրիգորյանը։