Գյnւմրիում հայտանբերվել է 22-ամյա տղամարդու մшրմին

Գյnւմրիում հայտանբերվել է 22-ամյա տղամարդու մшրմին

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, տեղում պարզվել է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էր և նշված վայրում 22-ամյա Արթուր Դ.-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են խոհանոցային դանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Դ.-ն ինքնասպանություն է գործել:

Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արթուր Դ.-ի հայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպանություն է գործել: