Սոլովյովի հաղորդումը հայ պաշտոնյայի աշխատանքից ազատման պատճա՞ռ

Սոլովյովի հաղորդումը հայ պաշտոնյայի աշխատանքից ազատման պատճա՞ռ

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀՌՑ-ից։

Հարցին, թե որքանո՞վ է դա կապված այն հանգամանքի հետ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում, ցանցից հստակ չպատասխանեցին՝ նշելով, որ իրենք էլ չգիտեն։

Սակայն, մենք տեղեկացանք, որ Միլիտոնյանն ավելի վաղ է գրել աշխատանքից ազատման դիմումը, ուստի այս ամենի հետ կապված չէ։ «Պարոն Միլիտոնյանն ապրիլի մեկից այլևս չի աշխատելու»,- նշեցին ՀՀՌՑ-ից։

Նարե Գնունի