Աստանայում Փաշինյանը ոչ ոքի չի հանդիպի

Աստանայում Փաշինյանը ոչ ոքի չի հանդիպի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Ղազախստանում են լինելու նաև Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդները։ Արդյո՞ք որևէ հանդիպում նախատեսված է նրանց հետ։ Հարցի պատասխանը MediaHub.am- ը փորձեց պարզել վարչապետի աշխատակազմից։

«Ո՛չ, որևէ հանդիպում նախատեսված չէ՝ ո՛չ երկկողմ, ո՛չ եռակողմ և ո՛չ էլ քառակողմ ֆորմատով»,- մեզ հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված օրակարգով Վլադիմիր Պուտինը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների հետ։

Նարե Գնունի