Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՛չ ԱԳՆ, ո՛չ ԱԺ. ինչո՞վ է զբաղված արցախյան պատվիրակությունը Երևանում

Blog Image

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Երևանում՝ ՀՀ ղեկավարության հետ քննարկելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ուղիները:

Նախօրեին Արցախի նախագահին ընդունել է Նիկոլ Փաշինյանը, սակայն ՀՀ կառավարությունից պաշտոնական ու ամբողջական հաղորդագրություն այդպես էլ չեղավ, թե մասնավորապես ինչ են քննարկել: Արայիկ Հարությունյանի խոսնակը մեկնաբանություն տվեց ԶԼՄ-ներին, սակայն թե ինչու ՀՀ Կառավարությունը հանդես չեկավ հաղորդագրությամբ հայտնի չէ: Ի վերջո, Փաշինյանի մնացյալ բոլոր հանդիպումները, որոնց մասին հանրությունը պետք է տեղեկանա, արժանանում են հաղորդագրությամբ մանրամասները ներկայացնելու բախտին:

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Այն, որ Բաբայանին իր գործընկեր Արարատ Միրզոյանը չի ընդունելու, ի սկզբանե պարզ էր՝ ՀՀ ԱԳ նախարարը Աստանայում է, ակտիվ հանդիպումների մեջ: Հանդիպելու է, ի դեպ, նաև Բայրամովի հետ:

MediaHub-ը պարզեց, որ Արցախի պատվիրակությանը չի ընդունի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով վերադարձել է ՌԴ-ից:

«Արցախի պատվիրակությունը մեզ չի դիմել ընդունելության համար: Մենք իրենց օրակարգին ծանոթ չենք»,- MediaHub-ին հայտնեց ԱԺ խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ արցախյան ղեկավարության պատվիրակության այցը Երևան կարելի է համարել տապալված:

Send