Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եգիպտոսը 6 ամսով բոնուս կավելացնի բնակիչների սննդի քարտերին

Blog Image

Եգիպտոսը 6 ամսվա ընթացքում 100 եգիպտական ֆունտի (5,30 դոլար) չափով բոնուս կավելացնի պարենային սուբսիդաների իր քարտերին, որպեսզի շահառուները կարողանան դիմանալ սննդամթերքի գների աճին, հինգշաբթի ասել է երկրի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, հաղորդում է Reuters-ը։

Եգիպտոսը ամսական 1 միլիարդ ֆունտ (52,99 միլիոն դոլար) կծախսի 9,1 միլիոն ընտանիքների օգնելու համար, որպեսզի մարդիկ կարողանան գնել երկրի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող հիմնական սննդամթերքները՝ բրինձ, բուսական յուղ եւ շաքար, հավելել է Մադբուլին:

Կառավարությունը մտադիր է օգոստոսի վերջից ավելացնել բոնուսները, ասել է նա։

Send