Այս մթերքներն ամենաօգտակարներից են աշնանն ուտելու համար․ որո՞նք են

Այս մթերքներն ամենաօգտակարներից են աշնանն ուտելու համար․ որո՞նք են

Գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան նշել է, թե ուշ աշնանը ո՞ր մթերքներն են համարվում ամենաօգտակարն օրգանիզմի համար։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սուխորուկովան կոչ է արել աշնանը ուտել վարսակի շիլա, բանան ու լոբի, ինչպես նաև յուղոտ ձուկ, տավարի միս, ցիտրուսային մրգեր ու վիտամին C-ով հարուստ հատապտուղներ:

«Այս մթերքները պարունակում են վիտամիններ և միկրոտարրեր, որոնց պակասը կարող է հանգեցնել թուլության և կենսունակության կորստի։ Դրանք ներառում են B, D, C վիտամիններ, ինչպես նաև կալցիում, կալիում, երկաթ ու մագնեզիում»,- պարզաբանել է նա: