Բժիշկը զգուշացրել է նախաճաշ չանելու վտանգների մասին․ մանրամասներ

Բժիշկը զգուշացրել է նախաճաշ չանելու վտանգների մասին․ մանրամասներ

Էնդոկրինոլոգ եւ սննդաբան Օքսանա Միխալեւան Газета.Ru-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչի կարող է հանգեցնել նախաճաշից հրաժարվելը։

Նրա խոսքով՝ առավոտյան կերակուրը բաց թողնելը կարող է ուժեղ երեկոյան ախորժակ առաջացնել, մարդը կարող է շատ ուտել, ինչը մեծացնում է գիրության և 2-րդ տիպի շաքարախտի վտանգը:

Միխալեւան բացատրել է, որ առանց նախաճաշելու մարդիկ հաճախ արագ խորտիկ են ընդունում, բայց երեկոյան շատ քաղց են զգում և չափից շատ են ուտում։ Հերթական երեկոյան շատակերությունը արատավոր շրջան է ձևավորում՝ առավոտյան ախորժակը բացակայում է, իսկ երեկոյան շատակերությունը կրկին տեղի է ունենում։ 

Բժիշկն ընդգծել է, որ որոշ մարդկանց համար կարող է հարմար լինել երկու ճաշի ռեժիմը՝ ուշ նախաճաշով և վաղ ընթրիքով: Այս մոտեցումը ընդունելի է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի առաջացնում չափից շատ ուտելու ցանկություն կամ սննդային անբավարարություն:

Միխալեւան նշել է, որ նախաճաշը բաց թողնելը կարևոր չէ առողջության համար, եթե մարդը հավասարակշռված սնունդ է ուտում և օրվա ընթացքում խուսափում է չափից ավելի քաղցից։