ՀԱՊԿ-ից ակնկալում ենք ճանապարհային քարտեզի ընդունում. Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀԱՊԿ-ին դիմելուց հետո ի՞նչ պատասխան և ակնկալիքներ ունենք։

Փաշինյանը պատասխանեց․  «ՀԱՊԿ-ից խումբ է եկել և տեղում դիտարկել և գնահատել իրավիճակը։ Առաջիկայում նախաձեռնում ենք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկվի այդ զեկույցը։ Հույս ունեմ՝ հնարավորինս արագ կլինի այդ նիստը։ Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը հստակ գնահատական կտա տեղի ունեցածին, և կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում