Այս պահին փաստաթուղթ գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
Այս պահին, որևիցե փաստաթուղթ, որ դրված է սեղանի վրա գոյություն չունի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կան հարյուրավոր առաջարկներ, տարբերակներ, կարծիքներ, նույնիսկ անցյալից, ապագային միտված առաջարկներ կան: Առաջարկները նույնիսկ մեր գործընկերների շրջանակում են՝ նույն ՀԱՊԿ-ի և այլն»,- ասաց Սիմոնյանը:
Նա նշեց, որ հարցի վերաբերյալ կա Հայաստանի Հանրապետության պատկերացումը, որի մասին բազմիցս խոսել է վարչապետը, ով պատրաստ կլինի նաև պատասխանել ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում: