Լարված վիճակ Սեդրակ Առուստամյանի հարցաքննության ժամանակ, փաստաբանները դժգոհ են
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է։ Գործով՝ որպես վկա, հարցաքննվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։
Նախքան Առուստամյանի հարցաքննությունը Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հարց բարձրացրեց, թե այս պահին դատավարական ինչ գործընթաց է տեղի ունենում, արդյո՞ք նախ չպետք է քննարկվեր Գագիկ Խաչատրյանի ելքի արգելքը վերացնելու վերաբերյալ իրենց միջնորդությունը։
Ի պատասխան՝ դատավորը տեղեկացրեց, որ քանի դեռ ելքի թույլտվության վերաբերյալ պաշտոնական որոշում առողջապահության նախարարությունից իրենք չեն ստացել, այդ միջնոդրությունը քննել չեն կարող։
Դրանից հետո Խաչատրյանի փաստաբանն ասաց, որ այդ դեպքում իրենք մեկ այլ միջնորդություն ունեն, որին պատասխանելով, դատավորն ասաց, որ այդ միջնորդությունը կներկայացվի վկայի հարցաքննությունից հետո։
«Ես միջնորդություն եմ ներկայացնելու, այն անհապաղ է»,- ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Քանի որ դատավորը նշեց, որ այդ միջնոդրությունը Առուստամյանի հարցաքննությունից հետո է քննվելու, Երեմ Սարգսյանը մեկ այլ միջնորդությամբ հանդես եկավ՝ դատավորի ինքնաբացարկ։
Մանրամասները՝ տեսանյութում