Տիկին Անդրեասյան, շնորհակալ եղեք, որ Փաշինյանը ունիտազը չի պոկել և տվել ձեր ձեռքը․ Զոհրաբյան

Այս դահլիճում իրավական գործընթաց չկա, այստեղ կա քաղաքական գործընթաց։ Ես հիմա չեմ ուզում դիմել Նիկոլ Փաշինյանին, քանի որ իրեն դիմելը անիմաստ է։ Ես ուզում եմ դիմել նիստը նախագահողին. ցույց տվեք, որ դուք կարող եք «չկզել» և չիջնել քաղաքական հրահանգների տակ։ Այս մասին Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, դա տոտալ բռնապետություն է։ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին ինտելեկտն է և դրա համար Փաշինյանը սրբազան պայքար է սկսել ինտելեկտի դեմ։ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել այս գաստրոլներին և ցնցուղ է պոկում տալիս տիկին Անդրեասյանի ձեռքը... տիկին Անդրեասյան, շնորհակալ եղեք, որ Փաշինյանը ունիտազը չի պոկել և տվել ձեր ձեռքը։ Իր թիմակիցները թող իմանան, որ իրենցից որևէ մեկը ապահովագրված չի, որ մի օր Նիկոլ Փաշինյանը առանց անձեռոցիկ իրենց կվերցնի և կշպրտի»,- ասաց Զոհրաբյանը։