Դատավորն ալկոհոլի ազդեցության տակ փախուստի է դիմել, հարվածել երկու մեքենաների
Ես որևէ շահ չունեմ․ վերցնում եմ փոխանցում ու որոշում է կայացվում։ Այդ մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է անաչառություն ապահովվում այն բոլոր գործընթացներում, երբ իր մտերիմ ընկեր Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ում քննում է իր ուղարկած միջնորդությունները։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ ԲԴԽ կայացրած որևէ որոշում չի եղել մեկ ձայնի առավելությամբ, երբ միաձայն որոշում է կայացվում, այդ մեկ ձայնը որոշիչ չի եղել։
Այսինքն, կարող ենք ենթադրել, որ եթե անգամ ԲԴԽ նախագահը հաշվի առնի իր և Մինասյանի ընկերությունը, ապա իր ձայնը որոշիչ չի լինելու։
Նշենք, որ Մինասյանն ասել էր, թե էթիկայի հանձնաժողովում չպետք է լինեն դատավորներ ու փաստաբաններ, քանի որ դատավորների վերաբերյալ եզրակացության դեպքում իրենք հնարավոր է անձնական շահեր հետապնդեն, կամ հնարավոր է՝ իրենց ընկերությունը կամ որևէ գործի շրջանակում շահերի բախումը խանգարի անաչառությանը։
«Ալկոհոլի ազդեցության տակ դատավոր Սիմա Իսկանդարյանն ալկոհոլի ազդեցության տակ մեքենան չի կայանել, փախուստի է դիմել, ապա հարվածել է մի վարորդի, ապա երկրորդին։ Դրանից հետո նրան տարել են ոստիկանություն։ Դրանից հետո էթիկայի հանձնաժողովը որևէ խախտում չի արձանագրել»,- նշեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։