Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Կիևում պայթյունների մասին

Կիևում պայթյուններ են լսվում օդային հարձակման ահազանգի ֆոնին. հայտնում է РБК-Украина-ն։
Ավելի վաղ ուրբաթ օրը ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում։