Ռուսաստանում պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 անհետ կորած հայտնաբերվել է ողջ

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքի պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 4 մարդ ողջ է հայտնաբերվել. հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ այս պահին ութ մարդու ճակատագիրն անհայտ է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Ռուսաստանի Սերգիև Պոսադ քաղաքում (Մոսկվայի մարզ) պայթյուն է որոտացել Piro-Ross ընկերության պիրոտեխնիկական պահեստում։