Ուկրաինական զորքերը կասետային արկերով գնդակոծել են Գոռլովկան

Ուրբաթ առավոտյան ուկրաինական զորքերը չորս 155 միլիմետրանոց կասետային արկ են արձակել Գորլովկայի Նիկիտովսկի թաղամասի ուղղությամբ. Telegram-ի ալիքում հայտնել է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ներկայացուցչությունը։
«Ուկրաինայի զինված կազմավորումներից կրակ է գրանցվել 09.50-ին (Մոսկվայի ժամանակով) - Ձերժինսկ բնակավայր - Գորլովկա բնակավայր (Նիկիտովսկի շրջան), արձակվել է 155 մմ տրամաչափի 4 արկ (կասետային)»,- ասված է ներկայացուցչության հայտարարության մեջ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում է գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածուխի արդյունահանման ձեռնարկությունները: Սա Դոնեցկի ժողովրդական հանրապետության ամենամեծ բնակավայրերից մեկն է, մինչ Դոնբասում հակամարտության սկսվելը Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ։