Այդքան թույլ չեմ, որ ձեռքիցս վերցնեն, շաբաթ կաշխատենք․ «Մալաթիայի» տնօրեն

Այդքան թույլ չեմ, որ ձեռքիցս վերցնեն, շաբաթ կաշխատենք․ «Մալաթիայի» տնօրեն

Հավանաբար, վաղը գիշերն արդեն աշխատանքներն ավարտված կլինեն։ Ես կարծում եմ՝ կհասցնեմ մինչև շաբաթ տեսչականի գտած խախատումները վերացնել և աշխատանքի անցնել։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։ 

«Տեսչականից մի քանիսի հետ այսօր կապ հաստատեցի, որ գան, տեսնեն՝ աշխատանքներ ենք իրականացնում, ասացին վաղը կգան։ Ինձ վրա դրված պարտավորությունները ես կկատարեմ։ Երեկ որոշ նախապատրաստական աշխատանքներ տարանք, բայց բուն աշխատանքներն այսօր ենք սկսել, այս գիշեր էլ կաշխատենք, ու մինչև վաղը գիշեր ավարտած կլինենք»,-ասաց նա։

Հարցին՝ որքանո՞վ է հավանական համարում այն տեղեկությունը, թե անձ կա, որը պատրաստվում է գնել տարածքը և այլ նպատակով ծառայեցնել, վերջինս պատասխանեց․ 

«Չկա նման բան, հավատացնում եմ, եթե նման բան կա, ես կիմանայի, տերն եմ ի վերջո։ Ես այդքան թույլ չեմ, որ իմ ձեռքից վերցնեն»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում 17 խախտում է արձանագրել։ Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ խախտումներից 12-ը վերացվել է։ Ընդգծենք, որ բոլոր խախտումները հրդեհային անվտանգությանն են վերաբերում։

Լիաննա Թորոսյան