Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են հայ-վրացական բարեկամությանն առնչվող հարցեր

Blog Image

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին. տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Արմեն Փամբուխչյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում համագործակցել վրացական կողմի հետ։ Վրաստանի դեսպանության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ առողջ համագործակցությունը շարունակական կլինի։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կարևորել երկու բարեկամ պետությունների միջև փոխօգնության և փոխվստահության առկայությունը։

Send