Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Մուրադ Փափազյանի մուտքն արգելվեց. Ավետիք Իշխանյան

Blog Image

Ամիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար  Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ. Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նաեւ նշել է. «Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին, հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։

Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։

Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։ Մեկնաբանություններն ավելորդ են»։

Send