Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mercedes-ը բախվել է երկաթե ջրատար խողովակին և քարերին․ կա վիրավոր

Blog Image

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Նոր Արեշ 50-րդ փողոցում բախվել է երկաթե ջրատար խողովակին և քարերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Send