Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արսեն Թորոսյանը սպառնում է դատարանին, որ «հանդգնել է» իր հաշիվները արգելանքի տակ դնել

Blog Image

ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին՝ նրանից պահանջելով 9 մլն դրամ փոխհատուցում։ Կարապետյանի պաշտպանական թիմը նաև միջնորդել էր դատարանին՝ Թորոսյանի հաշիվների վրա 9 մլն դրամի չափով կալանք դնել՝ որպես հայցի ապահովման միջոց։ Եվ դատարանը, ով զարմանք, բավարարել է Կարապետյանի պաշտանների պահանջն ու Արսեն Թորոսյանի հաշիվների վրա 9 մլն դրամի չափով արգելանք դրել։

Արսեն Թորոսյանը, այսօր անդրադառնալով այս փաստին, վիրավորական պիտակավորումներով ջղաջիգ մի գրառում է կատարել համացանցում․ «Կալուգայի Սամոյին և տեռորիստ տերտերներին թվում է, թե դատական հայցերով կարող են մեզ լռեցնել։ Անդրադառնալով իմ մասին այսօրվա հրապարակմանը, հաստասում եմ, որ իմ դեմ ներկայացված հայցում «մեծն բարերար» Սամոն դատարանին միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել 9մլն դրամի չափով և իմ համար դեռևս անհասկանալի պատճառներով և հիմնավորումներով դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը։ Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում»։

Ուշագրավ է, որ ՔՊ-ի «ամենաարդարամիտ» Արսեն Թորոսյանը նեղվել է, որ իրեն դատի են տվել աջ ու ձախ մարդկանց վիրավորելու, զրպարտելու համար՝ մոռանալով, որ իրենք են այդ պրակտիկան որդեգրել՝ դատական գործերով փորձելով լռեցնել իրենց քաղաքական ընդդիմախոսներին։ Միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած տասնյակ հայցերը լրագրողների ու հանրային դեմքերի դեմ հերիք է՝ պատկերացում կազմելու, թե որքան անհանդուրժող է ՔՊ-ական այս իշխանությունը ազատ խոսքի և քննադատության նկատմամբ և ինչպես է փորձում լռեցնել իր ընդդիմախոսներին։

Մյուս կողմից, Արսեն Թորոսյանն իր ջղաձգումներում բացահայտել է նաև իր մեջ նստած փոքրիկ դիկտատորին՝ սպառնալով իր դեմ որոշում կայացրած դատարանին․ «Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում»։

Այսինքն՝ դատարանները պետք է բացառապես իրեն ու իր նմաններին, իրենց բռնապետական իշխանությանը ծառայեն, այսինքն՝ իրենց քաղաքական հակառակորդներին պիտի պարտադիր դատեն, նստեցնեն, ունեզրկեն, որ ասեն՝ արդար դատական համակարգ ունենք։ Երբ իրենց դեմ են վճիռներ կայացնում՝ Թորոսյան Արսենն ու իր նմանները հիստերիայի մեջ են ընկնում ու սկսում հոխորտալ դատարանների վրա, սպառնալ, թե՝ «հեսա դուք ձեր հալը կտեսնեք»։ Սա է այս իշխանության ու անձամբ Արսեն Թորոսյանի «դեմոկրատական» դեմքը՝ երկակի ստանդարտներով, ցինիկ ու կեղծ։

Վահե Մակարյան

Send