Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

 Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող Մասթերսի (ATP-1000) 1/16 եզրափակիչ խաղում հաղթել է շվեյցարացի Մարկ-Անդրե Հասլերին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հանդիպումը տևեց 1 ժամ 55 րոպե և ավարտվեց երեք սեթում Խաչանովի հաղթանակով՝ 6։3, 4։6, 6։4 հաշվով։

Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա սերբ Նովակ Ջոկովիչի հետ։

ATP-1000. Փարիզ. 1/16 եզրափակիչ

Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Մարկ-Անդրե Հասլեր (Շվեյցարիա) – 6:3, 4:6, 6:4.