Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծանր է

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծանր է

Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին տեղափոխել են հիվանդանոց՝ ազդրային պարանոցի կոտրվածքով և գլխի վնասվածքով, «Ռիա Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Կարպովին հոսպիտալացրել են այսօր՝ ազդրային պարանոցի կոտրվածքով և գլխի վնասվածքով։ Նախնական վարկածով՝ վնասվածքները նա ստացել է ընկնելու պատճառով»,- ասել է աղբյուրը` հավելելով, որ 71-ամյա Կարպովին տեղափոխել են Սկլիֆասովսկու ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք։

Բժշկական կենտրոնից «Ռիա Նովոստի»-ին տեղեկացրել են, որ Անատոլի Կարպովի վիճակը ծանր է։