Ալաշկերտը հաղթել է Շիրակին

Ալաշկերտը հաղթել է Շիրակին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Շիրակին»։ Այս մասին գրում է Armsport-ը։

Գյումրիում կայացած խաղում 18-րդ րոպեին հաշիվը բացեց Ռեյես Օրտիսը։ 31-րդ րոպեին «Ալաշկերտի» առավելությունը կրկնապատկեց Խամես Սանթոսը։

«Ալաշկերտը» 15 խաղից հետո 33 միավորով 2-րդ տեղում է։ «Շիրակը» 14 միավորով 7-րդ տեղում է։