Հանուն իշխանության պահպանման ՔՊ-ն սկսել է «քծնել» ՌԴ-ին

Հանուն իշխանության պահպանման ՔՊ-ն սկսել է «քծնել» ՌԴ-ին

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանուն իշխանության պահպանման ՔՊ-ն սկսել է «քծնել» ՌԴ-ին և ռեվերանսներ անել, սակայն դա արվում է ոչ թե հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու, այլ իշխանության մնալու և այդ իշխանության տված ֆինանսական հոսքերից օգտվելու համար:

Շնորհիվ Ռուսաստանի ռազմական միջամտության հնարավոր եղավ կանխել Արցախի և Սյունիքի հայաթափումն ու գրավումն ադրբեջանական զորքերի կողմից: ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, սակայն 2018թ.-ից ի վեր ՀՀ-ում չի իրականացվել որևէ լուրջ տնտեսական ծրագիր ՌԴ-ի մասնակցությամբ, իսկ դա կարևոր ցուցիչ է: Մոսկվան չի վստահում Փաշինյանին և թիմին: 

Ռուսական զորքերի շնորհիվ է, որ այսօր Երևանում մարդիկ հանգիստ են ապրում և չեն ենթարկվում հրետակոծությունների թուրքական զորքերի կողմից կամ Նախիջևանից՝ ադրբեջանական ուժերի կողմից:

ՔՊ-ն ցանկանում է խորացնել կապերը թե՛ Արևմուտքի և թե՛ ՌԴ-ի հետ, սակայն Արևմուտք-ՌԴ «սառը պատերազմի» պայմաններում Մոսկվան պահանջելու է Փաշինյանից կողմնորոշվել՝ վերջինս ԱՄՆ-ի և ԵՄ-ի հե՞տ է, թե ՌԴ-ի:

ՀՀ արտաքին քաղաքականությունը ՔՊ-ի օրոք չունի հստակ ռազմավարություն և տեսլական՝ կոնյուկտուրայից ելնելով ՔՊ-ն ռեվերանսներ է անում Արևմուտքին, իսկ հաջորդ առավոտ՝ Ռուսաստանին:

Գեոպոլիտիկ իրավիճակն աշխարհում փոխվել է, ՔՊ-ն իհարկե դա չի գիտակցել, սակայն Հարավային Կովկասում ձևավորվել է դաշինք՝ ի դեմս Թուրքիա-Ադրբեջան միության և ՀՀ-ն, եթե ցանկանում է պահպանել այսօրվա սահմաններն ու Արցախը, պետք է սերտացնի ռազմավարական կապերը ՌԴ-ի հետ՝ ի հակակշիռ թուրք-ադրբեջանական տանդեմի:

Վահրամ Բագրատյան