Արծրունի ստերից մինչ Քննչական կոմիտեի «փնթի» գործելաոճ. քաղաքական հերթական հաշվեհարդարի ապացույցը

Արծրունի ստերից մինչ Քննչական կոմիտեի «փնթի» գործելաոճ. քաղաքական հերթական հաշվեհարդարի ապացույցը

Նախօրեին Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվել ՊՆ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը:

Ինչպես մամուլն այսօր գրեց, և մենք կիսում ենք այս տեսակետը, սա Նիկոլ Փաշինյանի նվերն էր Իլհամ Ալիևին հերթական հանդիպումից առաջ, որը կայանալու է այսօր Բրյուսելում: Բայց սխալ է կարծել, թե սա րոպեի ազդեցության տակ կայացված որոշում է և բացառապես այս օրվա սիմվոլիզմով է պայմանավորված՝ Փաշինյանի վրեժխնդիր լինելու մոլուցքի մասին տեղյակ են բոլորը և Արզումանյանն այս շարքում ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը: Մասկի-շոուն անշուշտ շարունակվելու է, քանի դեռ նա իշխանության է ու քանի դեռ կան մարդիկ, որոնք դեմ են Արցախի բզկտմանն ու Հայաստանի սուվերենության ոտնահարմանը:

Բայց գանք չոր փաստերին. տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն ուշագրավ հիշեցում է անում, ներկայացնելով հստակ փաստեր, որոնք վկայում են, թե որքան հակասություն կա Միքայել Արզումանյանի դեմ առաջ քաշած մեղադրանքներում: 

Ընդ որում, սքրինշոթերը, որ նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում, վկայում են՝ այն, որ Արզումանյանի դեմ մեղադրանքը շինծու է ու քաղաքական հաշվեհարդարի հիմքով, ապացուցում են հենց թե՛ այդ օրերին, թե՛ նաև այսօր իշխանության մաս կազմող, տխրահռչակ «հաղթում ենք» կարգախոսի հեղինակի 2020 թվականի նոյեմբերին արված գրառումները: Հազարավոր զոհերի արյունը նաև արծրուն հովհաննիսյանի ձեռքերի վրա է, պարզապես մինչ այս երկրում թուրք-ադրբեջանական շահերն առաջ մղող իշխանությունն է, նա դժվար իր հասանելիք պատիժը կրի ստի, կեղծիքի տարածման համար: 

Տիգրան Քոչարյանը մեջբերում է Քննչական կոմիտեի երեկ տարածած հաղորդագրությունից հետևյալ հատվածը.

«...Ներթափանցել Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով Շուշին ու քաղաքի մատույցները»։

Եվ հիշեցնում՝ սքրինշոթերով, որպեսզի մերկապարանոց չհնչի, թե ի՞նչ է գրել 2020 թվականի նոյեմբերի 8-ին և 9-ին ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: 

MediaHub-ը հրապարակում է սքրինշոթերը՝ մեկնաբանությունները թողնելով իր ընթերցողին:

Լիա Խոջոյան