«Աննախադեպները»

«Աննախադեպները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության պատգամավոր Նուարդ Վարդանյանն է, ով աչքի է ընկել էպատաժային հայտարարությամբ: 

«Բացառիկները» 

«Ավելի դեմոկրատական թիմ, քան մեր թիմն է, երբևէ ՀՀ պատմության մեջ չի եղել»,- այս հայտարարությունը հնչեցրել է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը: Ընդ որում, ճակատագրի հեգնանքով այդ հայտարարությունը հնչել է հենց այն օրը, երբ Երևանի ավագանին դադարեցրեց ավագանու երեք ընդդիմադիր անդամների լիազորությունները: 

«Նիկոլական» դեմոկրատիա 

Ապագայում պատմության դասագրքերում հատուկ բաժին կհատկացվի «Նիկոլական» դեմոկրատիային: Մի ամոթալի պատմաշրջան, երբ ընդդիմադիր համայնապետը պարտադիր պետք է հեռացվի պաշտոնից՝ նույնիսկ ազատազրկման ճանապարհով, ընդդիմադիր խոսքը դառնա անազատության պատճառ, ՔՊ-ական լինելը՝ պատասխանատվությունից ազատվելու միջոց:

Հենց սա է «Նիկոլական» դեմոկրատիան, որն այդքան գովերգում է Նուարդ Վարդանյանի կողմից: