Անիմաստը

Անիմաստը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է: 

Աննպատակ պատասխան 

Իշխող ուժը նպատակ ունի՞ Ալիևին պատասխանատվության ենթարկելու. հարցնում է լրագրողը: «ՀՀ–ն իր առջև քաղաքական նպատակ է դրել կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, բայց այն ուղղված չէ որևէ անձի կամ սուբյեկտի դեմ»,– ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 

Հռոմի ստատուտի արժեզրկում 

Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը և միացավ Միջազգային քրեական դատարանին հենց նրա համար, որպեսզի կատարված հանցագործության համար պատասխանատվության կանչի կոնկրետ «անձի կամ սուբյեկտի»:
Կա'մ Հովհաննիսյանը տեղյակ չէ Միջազգային քրեական դատարանի մանդատից, կա'մ Փաշինյանը տեղի է տվել Բաքվի վերջին պահանջին ու միջազգային դատարաններ հայցեր չի ներկայացնելու:
Բոլոր դեպքերում Հովհաննիսյանի պատասխանից ակնհայտ է դառնում, որ Հայաստանը զուր է վավերացրել Հռոմի ստատուտը՝ անիմաստ խորացնելով ճգնաժամը Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Վահրամ Բագրատյան