Հենրիխ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է․ Պեպ Գվարդիոլա

Հենրիխ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է․ Պեպ Գվարդիոլա

«Մանչեսսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Նա հրաշալի ֆուտբոլիստ է։ Թե ինչպես ազդեց նրա բացակայությունը «Ինտերի» խաղի վրա [2022-23 ՉԼ], պետք է հարցնեք Սիմոնե Ինձզագիին։ Իհարկե, նա հրաշալի ֆուտբոլիստ է։ Հիշում եմ, երբ ես «Բավարիայում» էի, իսկ նա` «Բորուսիայում», Տուխելի գլխավորությամբ։ Նա մեծ ազդեցություն ուներ թիմի խաղի վրա։ «Բորուսիա Դորտմունդ», «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ այժմ «Ինտեր»… բոլորը բարձրակարգ ակումբներ են։ Նրան երկու անգամ հանդիպել եմ Մանչեսթերի ռեստորաններից մեկում։ Գիտեմ, հրաշալի մարդ է։ Նա որակյալ ֆուտբոլիստ է, սակայն ոչինչ չեմ կարող ասել նրա` եզրափակիչում չխաղալու վերաբերյալ»,- ասել է իսպանացի մասնագետը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում կայանալիք «Ցրվենա Զվեզդա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հայ մեկնաբանի հարցին։

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 1:0 հաշվով հաղթել էր «Ինտերին»։

Հանդիպմանը մասնակցել էր նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին։