IWF Grand Prix. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ոսկե, Տաթեւ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

IWF Grand Prix. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ոսկե, Տաթեւ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց երկամարտի ոսկե մեդալը 87 կգ քաշայի կարգում՝ հավաքելով 232 կգ (106+126):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր՝ 230 կգ (107+123)։

Երկամարտում երկրորդ տեղը գրավեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Անամջան Ռուստամովան՝ 231 կգ (105+126)։

Այս մրցաշարը վարկանիշային է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։