Պրեմիեր լիգայի 7 տարվա մեջ առաջին անգամ ակումբի ավագը հրաժարվել է կրել ծիածանի գույներով թևկապ

Պրեմիեր լիգայի 7 տարվա մեջ առաջին անգամ ակումբի ավագը հրաժարվել է կրել ծիածանի գույներով թևկապ

«Շեֆիլդ Յունայթեդի» ավագը հրաժարվել է կրել ծիածանի գույներով թեւկապը։

Անգլիայի պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Շեֆիլդ Յունայթեդը» պարտվել է «Լիվերպուլին» (0:2): Ջոն Էգանի և Քրիս Բաշամի բացակայության պայմաններում «Բլեյդսի» ավագի թևկապը կրել է Անել Ահմեդհոջիչը։

Դեկտեմբերի 2-ից 7-ը Պրեմիեր լիգան անցկացրել է ակցիա, որում բոլոր թիմերի ավագները պետք է խաղային ծիածանի թեւկապներով: Սակայն Ահմեդհոջիչը դարձավ 7 տարվա մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հրաժարվել է դրանից ու կրել սովորական թևկապ։