Մարդիկ ապօրինի խուսափել են զորակոչից, չեն ծառայել բանակում, օրենք են խախտել, փախել են զորակոչից․ Ալեքսանյան
Պարոն Մանուկյան, երբ որ ասում եք, որ ամեն ինչ գալիս հանգում է նրան, որ փող ունես՝ ազատվում ես, փող չունես՝ ծառայում ես, ախր ի սկզբանե եկեք ֆիքսենք՝ ինչի մասին ենք խոսում։ Խոսում ենք նրա մասին, որ մարդիկ ապօրինի խուսափել են զորակոչից, չեն ծառայել բանակում, օրենք են խախտել, փախել են զորակոչից։ Դրա մասին է խոսքը։
Այս մասին այսօր Ազգային ժողովում, հակադարձելով ընդդիմությանն ու հատկապես պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Նախկինում եղած կարգավորումներով՝ հետևյալն էր իրավիճակը․ եթե, օրինակ, քաղաքացիությունից հրաժարվում էր մեկը մինչև «ուչոտի» կանգնելը, գնում ուրիշ երկրի քաղաքացի էր դառնում, հետո 27-ը լրանում էր, էլի գալիս ՀՀ քաղաքացի էր դառնում՝ ոչ մի բան, բարի գալուստ, Հայաստան, հարգելի ընկեր, շատ շնորհավորում ենք, շատ ապրես, դու հաղթեցիր, ոնց որ էս համակարգը։ Հիմա էդ վերջին կարգավորումը նրա մասին է, որ նման մանիպուլյացիաներ էլ չլինեն։ Մենք տեսնում ենք՝ մեր հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր գալիս են ընտանիքներով, տան բոլոր անդամներն ստանում են ՀՀ քաղաքացիություն, բայց տղան, չգիտես ինչի, օգտվելով բոլոր էն իրավունքներից ու հնարավորություններից, որ ունեն իր դասարանցի, համակուրսեցի ՀՀ քաղաքացի տղերքը, ամեն ինչից օգտվում ա, բայց ՀՀ քաղաքացիություն ստանում է 27-ը լրանալու ծննդյան օրվա հաջորդ օրը։ Էս խնդիրը պե՞տք է ինչ-որ կերպ հասցեագրենք, իմ կարծիքով՝ պետք ա»,- ասաց ՔՊ-ականը։
Մանրամասները տեսանյութում։