Ադրբեջանն ապակառուցողական քաղաքականություն է վարում․ Պապոյան
Թող Ադրբեջանն առաջարկի իրավական հիմնավորվածություն ունեցող քարտեզ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք, հայկական կողմի համար ընդունելի են։
«Բայց պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի, ոչ թե պատմաբանների կողմից ցանկալի նկարված քարտեզ»,- նշեց Պապոյանը։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը հստակ ասում է՝ իրենք հետ չեն գնալու այն հատվածներից, որոնք ներխուժել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Պապոյանն արձագանքեց՝ դա Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է։
«Հենց դա է պատճառը, որ այսօր կամ վաղը չի կնքվելու «խաղաղության» պայմանագիրը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։