Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անունն եք տալիս, տվեք ինչքան ուզում եք․ Մինասյան
Դուք չկարողացաք նախագծի թիրախը ճիշտ հասկանալ, ընդդիմությանը թիրախավորեցիք, դրանով էլ «կողմ» ձայներ կապահովեք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Հայկ Սարգսյանին, որն առաջարկել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ գումարի դիմաց 27 տարին լրացած քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Նրա խոսքով՝ պետք չէ նման շտապողականություն դրսևորել, որ հետո էլ առիթ չլինի՝ փոփոխություններ մտցնելու։
«Հարցը պետք է խորքային լուծվի, ոչ թե այսպես։ Ռոբերտ Քոչարյանի անունն եք տալիս, Սերժ Սարգսյանի անունն եք տալիս․ տվեք, ինչքան ուզում եք։ Նրանց նախագահության ժամանակ մեր բանակն ավելի ամուր էր»,- նշեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։