Հայաստանը պետք է աջակցի Աղդամի ճանապարհի օգտագործմանը. Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Հայաստանը պետք է աջակցի Աղդամի ճանապարհի օգտագործմանը. Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

Հայաստանը պետք է զերծ մնա սադրիչ քայլերից, աջակցի Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհի եւ այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործմանը՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների պահանջմունքները բավարարելու համար. այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունում՝ կապված այն հայտարարության հետ, որը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած ելույթում։

«Եթե հայկական կողմն իսկապես հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ, այդ թվում աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլեւ գործով, նա պետք է զերծ մնա սադրիչ քայլերից, աջակցի Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ(Խանքենդի) եւ այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկում է ադրբեջանական կողմը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների պահանջմունքները բավարարելու համար»,- նշվել է հայտարարությունում։