Թբիլիսիում հարձակվել են ադրբեջանցի գործարարի վրա

Թբիլիսիում հարձակվել են ադրբեջանցի գործարարի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Lilo Mall-ում։
Անհայտ անձը տեքստիլ խանութի սեփականատեր Ռոման Իսաևին խնդրել է դուրս գալ դրսում՝ զրուցելու։ Երբ նա հրաժարվել է, տղամարդը կրակել է նրա վրա ու դիմել փախուստի։
Գործարարը ստացել է գլխի վիրավորում։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր. հայտնում է «TV Pirveli»-ն։
Հարձակման պահը ֆիքսել է հսկողության տեսախցիկը։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld