Քոլերի տակ պախկվել էին, միանգամից առեւանգեցին մեզ. զոհվածի հայրը՝ ոստիկանությանը

Զոհված զինծառայողների ծնողներից մեկի հետ առերեսման ժամանակ բարձրաստիճան սպան ասել է, որ ոչ մի օրինական պահանջ չի եղել, իսկ մեզ մեղադրում են, որ մենք չենք ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին և հասարակական կարգը խանգարել ենք։

Այս մասին ասաց զոհված զինծառայողի հայրը։

Այսօր դատարանը քննում է ոստիկանության հայցն ընդդեմ զոհվածների ծնողների։

«Հիմա չեմ հասկանում մեզ ինչու են կանչել այստեղ, եթե ոստիկանը ինքնախոստովանականով ասել է, որ նման բան չի եղել։ Գործը դատարանում է, սպասենք, բոլորիս էլ կհարցաքննեն, թե որոշումը ինչ կլինի թողնում ենք դատավորներին»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։

MediHub-ի լրագրողը հարց ուղղեց, որ ըստ էության, երբ զոհված զինծառայողների ծնողներին բերման են ենթարկում, նշանակում է, որ ոստիկանի օրինական պահանջը չի կատարվում, արդյո՞ք հենց այդ հիմքով է դատարանը այսօր քննելու այս գործը։

«Բոլորդ էլ տեսաք, որ քոլերի տակ, ծառերի տակ պախկված միանգամից հարձակվեցին ծնողների վրա։ Սկզբից պապների, այնուհետև մայր ծնողների վրա։ Եթե ոստիկաններն այդքան համարձակ են թող գնան հակառակ կողմից 10 զինվոր առևանգեն բերեն մեր հայ 10 զինվորի հետ փոխանակեն, այլ ոչ թե գան որդեկորույս ծնողներին առևանգեն»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կարմիր բերետավորները բիրտ ուժով հեռացրին զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր այնտեղ էին հավաքվել արգելելու վարչապետին մոտենալ շիրիմներին։

Մանրամասները՝ տեսանյութում։