«Մնում ա դրսում գյուղական զուգարան դնենք, որ ապրենք»․ Վանաձորում ջրի խնդիրը սրվում է

Մեկ շաբաթ է՝ Վանաձորում արթնացել են իննսունականների հուշերը․ մարդիկ ժամերով հերթ են կանգնում, որ մեկ դույլ ջրի տեր դառնան։

Նրանք նշում են՝ եթե կենտրոնական թաղամասերում գոնե մի քանի ժամով ջրամատակարարում ապահովվում է, ապա ծայրամասերում ջուր ունենալը դարձել է երազանք։

Վանաձորցիները նեղսրտում են, որ կենցաղային տարրական պայմաններ անգամ այս պահին չունեն։

«Մնում ա դրսում գյուղական զուգարան դնենք, որ ապրենք»,- ասում են երրորդ քաղաքի բնակիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։