ԱՄՆ-ը մերժում է Միջազգային քրեական դատարանի՝ Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր տալու որոշումը։
«Միացյալ Նահանգները հիմնովին մերժում է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու դատարանի որոշումը: Մենք խորապես մտահոգված ենք դատախազության կողմից ձերբակալության օրդերների և անհանգստացնող ընթացակարգային սխալներով, որոնք հանգեցրել են այս որոշմանը», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, հայտնել են ԶԼՄ-ները։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։
Ըստ նախաքննական պալատի՝ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Նեթանյահուն ու Գալանտը միտումնավոր և գիտակցաբար զրկել են Գազայի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ պարագաներից, ներառյալ սնունդը, ջուրը, դեղորայքն ու բժշկական պարագաները, այդ թվում՝ վառելիք և էլեկտրաէներգիա։