Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» և այլ խոշոր ֆինանսական կազմակերպությունների դեմ․ մանրամասներ

Blog Image

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» դեմ։

Պատժամիջոցներ տակ են հայտնվել նաև БКС, ДОМ.РФ, Centrocredit Bank-ը, այլ վարկային կազմակերպություններ։

«Գազպրոմբանկը» Ռուսաստանի 3 խոշոր բանկերից մեկն է։ Ռուսական գազի դիմաց վճարումները կատարվում էին այս բանկի միջոցով։

Ցուցակում են նաև ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալները, Ռուսաստանի Բանկի ստորաբաժանումների ղեկավարները։

ԱՄՆ գանձապետարանը նաև զգուշացրել է Ռուսաստանի ֆինանսական հաղորդագրությունների համակարգին միացող օտարերկրյա կազմակերպությունների համար պատժամիջոցների «զգալի ռիսկերի» մասին։

Send