Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ATACAMS և Storm Shadow հրթիռներով հարձակումներից հետո հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր․ Պուտին

Blog Image

ATACAMS և Storm Shadow հրթիռներով հարձակումներից հետո Ուկրաինայում տարածաշրջանային հակամարտությունը ձեռք բերեց գլոբալ բնույթի տարրեր: Տեսաուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը համակցված հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտին՝ ի պատասխան Ռուսաստանի վրա ամերիկյան և բրիտանական զենքերի հարձակումների, հայտնել են ԶԼՄ-ները։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հարվածել է Յուժմաշին առանց միջուկային գլխիկի հիպերձայնային բալիստիկ հրթիռով, իսկ «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռի օգտագործումն անվանել է պատասխան ԱՄՆ-ի՝ միջին և փոքր հեռահարության հրթիռներ արտադրելու և տեղակայելու ծրագրերին։

Send