Սահմանի մեր անցակետերը պատրաստ են ընդունել ադրբեջանցիների. Բադասյան
Արել ենք բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, կառավարության որոշումներ կան, հանրային քննարկման ուղարկված նախագծեր կան, և, հետևաբար, որոշակի աշխատանքներ են տարբել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ ապահովել ադրբեջանցիների մուտքը Հայաստան։
Նրա խոսքով՝ սահմանային անցման կետերն ու հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են։
«Դա ոչ մի վտանգ չի կարող բերել։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը մեզ համար ընդունելի է, և Հայաստանը կողմ է այդ օրակարգին։ Քարահունջ, Սոթք հատվածներում ունենք կարիքը, որ նման պրոցես կազմակերպվի։ Գործընթացն ավարտված է, որոշ դետալային թերություններ կարող են լինել։ Եթե մյուս կողմը պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք արդեն պատրաստ ենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։