Մեր շահերից բխող կետ չկա երեկվա հանդիպումից հետո տարածված փաստաթղթում․ ադրբեջանագետ
Մեր շահերից բխող կետ չկա երեկվա հանդիպումից հետո տարածված փաստաթղթում։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով Սոչիում երեկ տեղի ունեցած հանդիպմանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ խաղաղաղպահների տեղակայման վայրը բառախաղի աստիճանի է հասել, այսինքն՝ այնտեղ են տեղակայվելու, որտեղ հիմա տեղակայված են։
«Ադրբեջանը, տեսնելով, որ հայկական շահերը սպասարկող չկա, օգտագործեց սրանց ՌԴ-ի դեմ։ Իսկ Արևմուտքն էլ ասում է՝ եթե Արցախն ուզում եք, ապա պետք է ուժ ունենաք, կամ էլ պետք է արտաքին աջակցություն ստանաք, որ գոնե մեկը ճանաչի Արցախը։ Ու քանի որ դա էլ չկա, իրենք առաջարկում են, որ հայերն այդ հարցը ռուսների դեմ դնեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։