Ադրբեջանի թեզերը նորացվում ու հանրայնացվում են Նիկոլ Փաշինյանի կողմից․ Մամիջանյան

Փաստացի ադրբեջանական կողմին հաջողվել էր այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չլինի։ Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի թեզերը նորացվում ու հանրայնացվում են Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Փաշինյանն այնքան օգտագործեց Ալմա-Աթայի համաձայնագրի փաստը, որ Ադրբեջանն էլ սկսեց դրանից խոսել։ Թեև երբևէ այդպիսի բան չէր եղել բանակցային գործընթացում։ Ալմա-Աթայի համաձայնագիրը որևէ կապ չունի այս փաստաթղթի հետ, իսկ Փաշինյանի շնորհիվ այն դարձավ Ադրբեջանի համար գոյություն ունեցող կռվաններից մեկը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ պատգամավորի՝ հակահայկական մոտեցմամբ հենց Փաշինյանի «պասով» է Ալմա-Աթայի համաձայնագիրը շահարկվում, բայց այնտեղ կան նաև պրոհայկական կետեր, իսկ դրանց մասին որևէ անգամ այս իշխանությունը չի խոսել, դա վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքին։

Մանրամասները՝ տեսանյութում։