Ինչպես է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը տեղափոխվել Փարիզի դատարան (տեսանյութեր)

Պավել Դուրովը տեղափոխվել է Փարիզի դատարան․ նոր կադրեր
Այսօր լրացել է Telegram-ի համահիմնադրի նախնական կալանքի ժամկետը, հայտնել է AFP-ն։ Դատարանի շենքը շրջափակված է ոստիկաններով։
Փարիզյան արվարձանում խարդախության դեմ պայքարի բյուրոյից, որտեղ հավանաբար պահել են Դուրովին, դուրս են եկել երկու մեքենաներ, հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։
Այսօր Bloomberg-ը գրել է, որ, համաձայն ֆրանսիական օրենսդրության, Պավել Դուրովի կալանքի ժամկետը կավարտվի Փարիզի ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով 22:00-ին): Սրանից հետո ֆրանսիական դատարանը կարող է կա՛մ որպես վկա ազատ արձակել, կա՛մ մեղադրանք առաջադրել ու կալանավորել։
Եթե Դուրովին մեղադրանք առաջադրվի, այսպես կոչված «ազատության դատավորը» պետք է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրի։ Սպասվում է, որ ամբողջ գործընթացը կանցնի փակ դռների հետևում, գրել է Bloomberg-ը։
Տեսանյութերն այստեղ