Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչները հարձակվել են մարդկանց վրա, հարյուրավոր մարդիկ են սպանվել:
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին երկրի կենտրոնական հատվուծում՝ Բարսալոգու գյուղում։ Սպանվածները ռազմական խունտայի հրամանով խրամատներ փորողներից են եղել։ Ջիհադիստ զինյալները սպանել են ավելի քան 500 մարդու, հայտնել է Reuters-ը, իսկ RFI-ի տվյալներով՝ 100-ից 200 մարդ:
Բարսալոգուի բնակիչների հարազատներն ասել են, որ զոհվել է առնվազն 400 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Նրանց խոսքով՝ ռազմական խունտայի ներկայացուցիչները ծեծի են ենթարկել նրանց, ովքեր հրաժարվել են խրամատներ փորելուց։
Տեսանյութերն այստեղ