Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է

Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է

Այս պահին լարված վիճակ է նաև Գեղարքունիքի մարզում, բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում: 

Սևան համայնքի ավագանու անդամ Արման Հայրապետյանը կոչ է անում. «Սիրելի հայրենակից, դուրս արի փողոց, պետք է վերջ դնել դավաճան-հողատու, ալիևի ստրուկ նիկոլի իշխանությանը»:

Մայրուղին փակած քաղաքացիներից մեկը հայտարարեց. «Ավելի լավ է՝ պատերազմենք, քան հող տանք: Էս ի՞նչ վիճակ է: Եթե թուրքի հետ ապրելը էդքան լավ ա, ալիևին խնդրենք, մի գյուղ տա, սրանք մի հարյուր հոգով գնան, ապրեն, մենք էլ պրծնենք»:

Քաղաքացիներից մյուսն էլ ավելացրեց, որ խոսում են, թե Վարդենիսից տաս գյուղ են պատրաստվում տալ ու ինքը դրան հավատում է՝ «մինչև հիմա հա տալիս ա»:

«Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի, լա՛վ իմացեք»,- հավելեց մյուսը:

Սևանից ուղիղ միացմանը հետևեք այստեղ: